Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արա Բաբլոյանն ընդունել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Արա Բաբլոյանն ընդունել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահի 
գլխավորած պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը մայիսի 21-ին ընդունել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպումը կայացել է ընդլայնված կազմով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, Արա Բաբլոյանը, ողջունելով հյուրերիննշել է, որ Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ հարաբերությունները վերջին տարիներին համատեղ ջանքերի շնորհիվ որակական նոր մակարդակի են հասել: ԱԺ նախագահը բարձր է գնահատել միջազգային կառույցներում երկու երկրների խորհրդարանների արդյունավետ համագործակցությունը:

Խորհրդարանի ղեկավարի խոսքով` երկկողմ ամուր հարաբերությունները պայմանավորված են պատմամշակութային, հոգեւոր եւ արժեհամակարգային ընդհանրություններով:

Ըստ Արա Բաբլոյանի` այս այցը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր քննարկելու մեծ հնարավորություն է, ինչն իր հերթին կնպաստի  բարեկամ երկրների միջխորհրդարանական եւ միջպետական հարաբերությունների առավել խորացմանն  ու զարգացմանը:

ՀՀ խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է նաեւ Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմանըհույս հայտնելով, որ Կիպրոսի Ներկայացուցիչների  պալատը հնարավորինս սեղմ ժամկետում կվավերացնի փաստաթուղթը:

Խոսելով տարածաշրջանային խնդիրների մասին` Արա Բաբլոյանը նշել է, որ Հայաստանը եւ Կիպրոսը մշտապես սատարել են միմյանց դիրքորոշումները` Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ Կիպրոսի խնդրի կարգավորման հարցերում: «Թեեւ մեր առջեւ դրված են տարբեր խնդիրներ, սակայն կարգավորման առումով մոտեցումը նույնն է` առանց ուժի կիրառման, բացառապես խաղաղ ճանապարհով, միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի հիման վրա»,- ասել է Արա Բաբլոյանը:

Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ  Կիպրոսն ու Հայաստանն ընդհանրություններ շատ ունեն եւ  հաշվի առնելով այդ հանգամանքը` կարելի է առավել խորացնել ու զարգացնել հարաբերությունները բոլոր ոլորտներում:

Դեմետրիս Սիլուրիսն առաջարկել է ստեղծել խորհրդարանական համագործակցության եռակողմ ձեւաչափ` Կիպրոս-Հայաստան-Հունաստան: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը կարեւորել է հնչած առաջարկը:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին` Դեմետրիս Սիլուրսը վերահաստատել է, որ Կիպրոսի Հանրապետությունը աջակցում է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակներում եւ միջազգային տարբեր հարթակներում մշտապես աջակցել եւ աջակցելու է Հայաստանին:

Հանդիպմանը կողմերը կարեւորել են Կիպրոսի հայ համայնքի դերակատարությունը` նշելովոր հայերը Կիպրոսի հասարակության լիիրավ անդամներ են եւ մեծ դեր ունեն պետության զարգացման գործում:

Հայաստանի եւ Կիպրոսի պատգամավորները, անդրադառնալով  գիտակրթականմշակութային, տնտեսության, զբոսաշրջության եւ այլ ոլորտներում հետագա զարգացման հնարավորություններինընդգծել են, որ  առկա մեծ ներուժ կա:

Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսը  գրառում է կատարել  ՀՀ Ազգային ժողովի պատվավոր հյուրերի մատյանում:

Հանդիպման ավարտին  Արա Բաբլոյանն ու  Դեմետրիս Սիլուրիսը  եղեւնի են տնկել ՀՀ Ազգային ժողովի այգում` ի նշան երկու ժողովուրդների հարատեւ բարեկամության, որից հետո  լրատվամիջոցների համար հանդես են եկել համատեղ  հայտարարությամբ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am