Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Նախատեսվում է ստեղծել Կիպրոս-Հայաստան-Հունաստան խորհրդարանական համագործակցության ձևաչափ

Նախատեսվում է ստեղծել Կիպրոս-Հայաստան-Հունաստան խորհրդարանական 
համագործակցության ձևաչափ

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Կիպրոսի խորհրդարանների ղեկավարները քննարկել են միջխորհրդարանական կազմակերպությունների շրջանակներում Կիպրոս-Հայաստան-Հունաստան խորհրդարանական համագործակցության ձևաչափ: Հայաստանի Ազգային ժողովում Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բաբլոյանն ընդգծեց, որ հանդիպման ընթացքում անդրադարձ են կատարել նաև Լեռնային Ղարաբաղի և Կիպրոսի հիմնահարցերին։ «Հայաստանը և Կիպրոսը միջազգային հարթակներում մշտապես սատարել են միմյանց դիրքորոշումներին, խնդիրների կարգավորման հարցերին», - ասաց նա։

Արա Բաբլոյանն ընդգծեց, որ քննարկվել են նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը, ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի կյանքի կոչման գործընթացին վերաբերող հարցեր։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am