Միհրան Հարությունյանն առաջին հաղթանակն է տոնել MMA-ում
09:45, 20 Մայիս 2018
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը հաջողությամբ մեկնարկեց խառը մենամարտերում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հարությունյանի հակառակորդը Իրանի ներկայացուցիչ Ալի Յուսեֆին էր (6 հաղթանակ, 3 պարտություն): Հունահռոմեական ոճի ըմբիշ Հարությունյանը հաղթանակ տոնեց ժամանակից շուտ՝ երկրորդ ռաունդում ստիպելով մրցակցին անձնատուր լինել:
Սա Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակրի անդրանիկ մենամարտն էր MMA-ում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում