Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը, ուղերձում մասնավորապես ասված է.

«Հայաստանի հետ Հնդկաստանի հարաբերությունները պատմական են, ջերմ ու բարեկամական: Վստահ եմ, որ այս հարաբերություններն էլ ավելի կամրապնդվեն ու կընդլայնվեն առաջիկա տարիներին: Ես ակնկալում եմ աշխատել Ձեզ հետ այս ուղղությամբ:

Օգտվելով առիթից՝ հղում եմ լավագույն մաղթանքերս Ձերդ Գերազանցության բարօրության և հաջողության, ինչպես նաև Հայաստանի բարեկամ ժողովրդի առաջընթացի և բարեկեցության համար»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am