Քաղաքականություն

ԱԱԾ պետը հերքում է ԱՄՆ-ից Հայաստան FBI-ի հետաքննիչների ժամանման մասին լուրը

1 րոպեի ընթերցում

ԱԱԾ պետը հերքում է ԱՄՆ-ից Հայաստան FBI-ի հետաքննիչների ժամանման մասին լուրը

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը հերքում է Միացյալ Նահանգների Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) հետաքննիչների՝ Հայաստան ժամանման մասին լուրը:

«Հայաստանում ԱՄՆ-ից ժամանած FBI-ի հետաքննիչներ չկան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Վանեցյանը:

Հայկական որոշ լրատվամիջոցներ օրերս տեղեկություն էին տարածել այն մասին, թե Հայաստան են ժամանելու ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) քննիչների խումբ. «Խմբի անդամները Հայաստանից ապօրինի կապիտալի արտահոսքի ուսումնասիրություններ են սկսելու»:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը, «Արմենպրես»-ի խնդրանքով արձագանքելով այդ հրապարակումներին, ասաց. «Մեր քաղաքականությունից ելնելով՝ մենք իրավասու չենք հաստատել, ժխտել կամ քննարկել տեղեկություններ կապված իրավապահ քննությունների հետ»:

Գործակալությունը խնդրի մասին փորձել էր տեղեկություններ ճշտել նաև ՀՀ գլխավոր դատախազությունից: «Նշված նպատակով նման խմբի այցելության մասին տեղեկատվություն ՀՀ դատախազությունը չունի»,- հայտնել էին դատախազությունից:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում