Արցախի նախագահն ընդունել է hանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ղեկավարին

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության hանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պատվիրակությանը` կառույցի ղեկավար Ռոբերտ Նազարյանի գլխավորությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Քննարկվել են հանրային ծառայությունների եւ տնտեսական մրցակցության կարգավորման ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող մի շարք հարցեր:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանը, պաշտոնատար այլ անձինք:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում