Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Հոկտեմբեր

Տիգրան Ավինյանը Չինաստանի առևտրի նախարարի հետ քննարկել է Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարությունը

Տիգրան Ավինյանը Չինաստանի առևտրի նախարարի հետ քննարկել է Հյուսիս-հարավ 
ճանապարհի շինարարությունը

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանն Աստանայում առանձնազրույց է ունեցել Չինաստանի առևտրի փոխնախարար Ֆու Ցզինի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, փոխվարչապետն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Ֆու Ցզինի հետ առանձնազրույցում քննարկեցինք երկկողմ տնտեսական հարաբերություններին վերաբերող հարցեր, ներառյալ՝ Հյուսիս-Հարավ ճանապարհի շինարարությունը, Հայաստան - Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը և դրանից բխող հնարավորությունները»,- գրել է Ավինյանը:

Նա հայտնել է նաև, որ պայմանավորվել են քննարկումները շարունակել Պեկինում կայանալիք միջկառավարական հանձնաժողովի հանդիպման շրջանակներում:

Եվրասիական տնտեսական միությունը և Չինաստանն Աստանայում առեւտրատնտեսական համագործակցության համաձայնագիր են ստորագրել: ԵԱՏՄ-ն և ՉԺՀ-ի միջև առեւտրատնտեսական համագործակցության համաձայնագրի շուրջ բանակցություններն անցկացվում Էին Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի 2015 թվականի մայիսի 8-ի որոշման հիման վրա: Բանակցություններին մասնակցում Էին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, ԵԱՏՄ-ի երկրների ազգային կառավարությունների ներկայացուցիչները, ինչպես նաև փորձագետներ և Չինաստանի գերատեսչությունների պաշտոնական ներկայացուցիչներ:

 

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ