Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

ՀՀ ոստիկանությունը աշխատակիցները ծառայություն են իրականացնում Երևանի քաղաքապետարանի շենքում

ՀՀ ոստիկանությունը աշխատակիցները ծառայություն են իրականացնում Երևանի 
քաղաքապետարանի շենքում

ԵՐԵՎԱՆ,16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ ոստիկանության աշխատակիցները Երևանի քաղաքապետարանի շենքում ծառայություն են իրականացնում:

 Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք ընթացք տրվե՞լ է Երևանի քաղաքապետարանի կողմից ուղարկված դիմումին` քաղաքապետարանի բնականոն գործունեությունը վերականգնելու վերաբերյալ, ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից նշեցին, որ դիմումը հրապարակային է եղել, և այս պահին ոստիկանները քաղաքապետարանի շենքում ծառայություն են իրականացնում:

Երևանի քաղաքապետարանը դիմել էր ՀՀ ոստիկանություն՝ պահանջելով ձեռնարկել միջոցներ։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանի կողմից ուղարկված դիմումի մեջ ասվում է.

«Հարգելի պրն Օսիպյան, օրենսդրության խախտմամբ տեղի է ունեցել ներխուժում՝ ՀՀ ոստիկանության կողմից պահպանվող պետական պահպանության օբյեկտ հանդիսացող Երևանի քաղաքապետարանի շենք, խոչընդոտելով քաղաքապետարանի աշխատանքի բնականոն ընթացքը:

Դիմում ենք Ձեզ՝ ձեռնարկելու միջոցներ ոչ օրինական գործողությունները դադարեցնելու և քաղաքապետարանի բնականոն գործունեությունը վերականգնելու համար»:

Մյասնիկյանի արձանի հարակից այգում ծառերի հատման դեմ բողոքող ակտիվիստները մայիսի 16-ին ներխուժել են քաղաքապետարանի շենք, բարձրացել երրորդ հարկ և հանդիպում են պահանջում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ:

Ակտիվիստներին մոտեցել է Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը: Նա նշել է, որ նման ձևով հարցեր չեն լուծում: Նա առաջարկել է վերադառնալ ճեպազրույցների դահլիճ, որտեղ հանդիպում կունենան քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի և համապատասխան մարդկանց հետ, ովքեր կպատասխանեն նրանց հարցերին: Ակտիվիստները, սակայն մերժում են ներկայացվող բոլոր առաջարկները՝ պնդելով, որ ցանկանում են հանդիպել միայն Տարոն Մարգարյանի հետ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am