Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Դավիթ Տոնոյանը խորհրդակցություն է անցկացրել զինկոմիսարիատների աշխատակիցների բողոքի կապակցությամբ

Դավիթ Տոնոյանը խորհրդակցություն է անցկացրել զինկոմիսարիատների 
աշխատակիցների բողոքի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն խորհրդակցություն է անցկացրել զինկոմիսարիատների աշխատակիցների բողոքի կապակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ նախարարը մանրամասն ծանոթացել է խնդրին և տվել հանձնարարականներ շարունակելու օպտիմալացման հայեցակարգի իրականացման ուղղված աշխատանքները:  «Միևնույն ժամանակ նախարարը հանձնարարեց մեկ շաբաթյա ժամկետում նրան ներկայացնել համապատասխան առաջարկներ և լուծումներ անձնակազմի աշխատանքով ապահովման խնդիրների վերաբերյալ»,-գրել է Հովհաննիսյանը:

Վաղ առավոտից կառավարության շենքի դիմաց են հավաքվել ավելի քան 10 զինկոմիսարիատների ներկայացուցիչներ և բողոքում են զինկոմիսարիատների օպտիմալացման դեմ՝ հանդիպում պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Ակցիայի մասնակիցներին կառավարությունում ընդունել էր ՀՀ կառավարության՝ քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը:

«Պաշտպանության մասին» նոր օրենքով՝ զինկոմիսարիատների կառավարումը ԶՈՒ գլխավոր շտաբից փոխանցվում է ՊՆ-ին: Զինկոմիսարիատների օպտիմալացման պարագայում 44 զինկոմիսարիատներից մնալու է 14-ը, իսկ յուրաքանչյուրում՝ 20 աշխատողներից՝ երկուսը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am