Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Շվեդիայի խորդրդարանական պատվիակությանը

Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Շվեդիայի խորդրդարանական պատվիակությանը

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մայիսի 16-ին ընդունեց Շվեդիայի խորհրդարանի (Ռիկսդագ) պատվիրակությանը փոխխոսնակ Բյորն Սյոդերի գլխավորությամբ:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Մնացականյանը կարևորեց Շվեդիայի խորհրդարանական պատվիրակության այցը՝ ընդգծելով, որ անկախությունից ի վեր Շվեդիան կարևոր գործընկեր է հանդիսանում Հայաստանի համար։ ԱԳՆ ղեկավարը շեշտեց, որ միջխորհրդարանական արդյունավետ համագործակցությունը նպաստում է միջպետական հարաբերությունների առավել ամրապնդմանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ փոխխոսնակ Սյոդերը նախ շնորհավորեց Զոհրաբ Մնացականյանին արտգործնախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-շվեդական բարեկամական հարաբերություններն առավել կխորանան և կընդլայնվեն:

Արտգործնախարար Մնացականյանն ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումները և հասարակության աջակցությունը վայելող նոր կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը:

Հանդիպման օրակարգում էին նաև հայ-շվեդական քաղաքական երկխոսության ամրապնդմանը, առրևտրատնտեսական կապերի աշխուժացմանը, կրթամշակութային ոլորտի փոխգործակցության ակտիվացմանը, տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարությունների, ստեղծագործ կրթության բնագավառներում համագործակցությանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող հարցերը: Անդրադարձ կատարվեց նաև միջազգային հարթակներում փոխգործակցության ուղիներին:

Արտգործնախարարը շնորհակալություն հայտնեց Շվեդիայի Ռիկսդագի կողմից 2010թ. Հայոց ցեղասպանության ճանաչման համար:

Զոհրաբ Մնացականյանը և Բյորն Սյոդերը կարևորեցին Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը՝ նշելով, որ այն համագործակցության նոր հեռանկարներ կբացի ինչպես ՀՀ-ԵՄ, այնպես էլ հայ-շվեդական երկկողմ ձևաչափերով: Զրուցակիցները կարևորեցին Շվեդիայի խորհրդարանի կողմից Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուտափույթ վավերացումը։ Շվեդ խորհրդարանականները վստահեցրեցին, որ կանեն հնարավորինը վավերացման գործընթացն արագ ավարտին հասցնելու համար։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Շվեդիայի խորհրդարանական պատվիրակությանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am