Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Կաննում կայացել Է «Հան Սոլո. Աստղային պատերազմներ: Պատմություններ» ֆիլմի պրեմիերան

Կաննում կայացել Է «Հան Սոլո. Աստղային պատերազմներ: Պատմություններ» ֆիլմի պրեմիերան

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կաննի փառատոնի շրջանակներում կայացել Է «Հան Սոլո. Աստղային պատերազմներ: Պատմություններ» հանրաճանաչ կինոպատումի նոր մասի պրեմիերան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Վերջին տարիներին ստուգատեսը տեղի չի ունենում առանց ամերիկյան բլոկբաստերների՝ աղմուկ հանած պրեմիերաների: Այս անգամ Լազուր ափին մրցույթից դուրս ներկայացրել են Ռոն Հովարդի «Հան Սոլո. Աստղային պատերազմներ:

Պատմություններ» ֆիլմը, որտեղ պատմվում Է սկսնակ մաքսանենգ եւ օդաչու Հան Սոլոյի պատմությունն Օլդեն Էրենռայքի կատարմամբ: Կինոնկարի նկարահանող խումբը՝ Էմիլյա Քլարքը, Փոք Բետանին, Օլդեն Էրենռայքը, Դոնալդ Գլովերը, Վուդի Հարելսոնը, Ռոն Հովարդը՝ Չուբաքքայի գլխավորությամբ, անցել են կարմիր ուղեգորգով: Լրագրողները բավականին ջերմ են ընդունել ֆիլմը:

«Ինձ շատ դուր եկան նոր «Աստղային պատերազմները»: Ֆիլմն ստիպեց ինձ կրկին երեխա զգալու: Դա կատարյալ զվարճանք Է, իսկական արկած, որն Էլ սպասում ես այդ կինոնկարից: Այն մեզ կրկին վերադարձնում Է մանկությունից ծանոթ աշխարհը»,- նշել Է քննադատ Ալեքս Բիլինգթոնը: Իր հերթին քննադատ Ջեյսոն Գրոբերը նշել Է, որ Էրենռայքի համար դյուրին չի եղել մտնել հռչակավոր Հան Սոլոյի դերի մեջ, որն սկզբնական ֆիլմում խաղացել Է Հարիսոն Ֆորդը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am