Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արցախում վիրավորված զինվորի վիճակը ծայրահեղ ծանր է

Արցախում վիրավորված զինվորի վիճակը ծայրահեղ ծանր է

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում մայիսի 13-ին վիրավորում ստացած զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ Գայանե Հովհաննիսյանը:

«Զինվորը վիրավորումը ստացել է որովայնի շրջանում մայիսի 13-ի գիշերը, ինչից հետո տեղափոխվել է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ, որտեղ վիրահատվել է: Վիճակը կայունանալուց հետո տեղափոխվել է կենտրոնական հոսպիտալ: Այժմ վերակենդանացման բաժանմունքում է, միացված է  արհեստական շնչառական սարքին»,-ասաց նա: Գայանե Հովհանիսյանի խոսքով` այս պահին կրկին վիրահատության կարիք չկա: «Հիվանդի հեմոդինամիկան կայուն է: Նա ստանում է անհրաժեշտ բուժում»,-Հովհանիսյանը:

Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մայիսի 13-ին վիրավորում ստացած 1998թ. ծնված Շամխալ Սեյրանի Պետրոսյանին Երևան էր տեղափոխվել մայիսի 15-ին:

Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով երկու կամ ավելի անձանց սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ: Կատարվում է նախաքննություն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am