Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ընտանիքի օրվա առթիվ

Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ընտանիքի օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ընտանիքի օրվա առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, ուղերձում ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ,

Ընտանիքի օրվա առթիվ սրտանց շնորհավորում եմ Հայաստանի եւ Արցախի բոլոր ընտանիքներին, նրանց մաղթում ամենայն լավն ու բարին:

Իմ անկեղծ բարեմաղթանքներն եմ հղում Սփյուռքի հայ գաղթօջախներում մայր հայրենիքի ուրախություններով եւ հոգսերով ապրող մեր քույրերին ու եղբայրներին:

Միաժամանակ, առանձնահատուկ խոսք եմ ուղղում Հայաստանում ապրող բոլոր եղբայր ժողովուրդներին, ում համար ստեղծված են ազգային ինքնության պահպանման բոլոր պայմանները:

Ընտանիքն է հասարակության հիմքը, այնտեղ է հասակ առնում Հայաստանի վաղվա քաղաքացին, այնտեղ են ձեւավորվում մարդկային այնպիսի կարեւորագույն հատկանիշներ, ինչպիսիք են բարությունը, հարգանքը դիմացինի եւ սերը հայրենիքի հանդեպ, հոգեւոր կապն ավագ ու կրտսեր սերունդների միջեւ: Հայ ընտանիքը բացառիկ դեր է ունեցել մեր ազգային ինքնության պահպանման գործում: Նրա ամրությունը, պաշտպանվածությունն ու լավագույն ավանդույթների պահպանումն են երաշխավորելու Հայաստանի վաղվա օրը: Ուստի, ընտանիքին առնչվող բոլոր խնդիրները եղել են եւ պետք է մնան պետության առանձնահատուկ ուշադրության կենտրոնում:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս Ընտանիքի օրվա առթիվ, Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի բոլոր օջախներին մաղթում առաջին հերթին խաղաղություն, առողջություն, երջանկություն եւ ամենայն բարիք»


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am