Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Չեխիան Երուսաղեմում պատվավոր հյուպատոսություն կբացի

Չեխիան Երուսաղեմում պատվավոր հյուպատոսություն կբացի

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը հայտնել է առաջիկայում Երուսաղեմում պատվավոր հյուպատոսություն «Չեխական տուն» մշակութային կենտրոն բացելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՌԻԱ նովոստին, Չեխիայի վարչապետը նման գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում: 

«Չեխիան մինչև մայիսի վերջ Երուսաղեմում պատվավոր հյուպատոսություն կբացի: Շատ ուրախ կլինեմ, եթե մեզ մինչև այս տարվա վերջ հաջողվի Երուսաղեմում նաև «Չեխական տուն» բացել՝ որպես իսրայելա-չեխական մշակութային և առևտրային փոխանակման հարթակ»,- գրել է Բաբիշը: 

Չեխիայի վարչապետը շնորհավորել է իսրայելցիներին պետականության և երկրի անկախության  70-ամյակի կապակցությամբ: 

Մայիսի 14-ին Գազայի հատվածում բախումներ են եղել իսրայելցի զինվորականների և պաղեստինցիների միջև ԱՄՆ-ի կողմից դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու դեմ իրականացված զանգվածային բողոքի ցույցերի ընթացքում: Բախումներին լրատվամիջոցների տվյալներով զոհ է գնացել 50 մարդ, տուժածների թիվը հասնում է 2000-ի:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am