Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Գյումրու քաղաքապետարան է ներկայացվել համայնքի ղեկավարի նկատմամբ անվստահության որոշման նախագիծ

Գյումրու քաղաքապետարան է ներկայացվել համայնքի ղեկավարի նկատմամբ 
անվստահության որոշման նախագիծ

ԳՅՈՒՄՐԻ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսի 17-ին Գյումրու ավագանին կքննարկի համայնքի ղեկավարի նկատմամբ անվստահության հարցը: Գյումրու ավագանու նախաձեռնող խմբի 12 անդամ քաղաքապետարան է ներկայացրել Գյումրի համայնքի ղեկավարի նկատմամբ անվստահության որոշման նախագիծ:

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց քաղաքապետարանի մամլո խոսնակ Սոնա Առաքելյանը՝ փաստելով, որ դիմումն ընդունվել է քաղաքապետարանում, դրան ընթացք է տրվել. մայիսի 17-ին, օրենքի ուժով, գումարվում է ավագանու նիստ, որտեղ քննարկվելու է այս հարցը: Անվստահություն հիմնականում հայտնում են Գյումրու ավագանու «Բալասանյան» դաշինքի անդամները՝ դաշինքի 17 անդամներից 10-ը, նրանց են միացել նաև մյուս կուսակցություններից՝ 1 անձ «Օրինաց երկրի» և 1-ը՝ «Բարգավաճ Հայաստան»:

Սոնա Առաքելյանը նաև նշեց, որ քաղաքապետարանն այս պահին բնականոն աշխատում է, բոլոր բաժիններն իրականացնում են իրենց վերապահված գործառույթները, իսկ Գյումրիում այս ընթացքում մեկնարկած որևէ ծրագիր չի դադարեցվի:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am