Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կայացել է Հայաստանի Հանրապետության ջրացատկի առաջնությունը  

Կայացել է Հայաստանի Հանրապետության ջրացատկի առաջնությունը

 

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցում կայացել է Հայաստանի Հանրապետության ջրացատկի առաջնությունը՝ բոլոր տարիքային խմբերի մասնակցությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մեծահասակների 3 մետր ոստնակացատկում հաղթել է Վլադիմիր Հարությունյանը, 2-րդ տեղը զբաղեցրել է Վարտան Բայանդուրյանը, իսկ 3-րդ տեղը՝ Ազատ Հարությունյանը: 

10 մետր աշտարակացատկում Հայաստանի Հանրապետության չեմպիոն է դարձել Լև Սարգսյանը, արծաթե մեդալակիրը Վլադիմիր Հարությունյանն է, իսկ բրոնզը բաժին է հասել Վարտան Բայանդուրյանին: 

Առաջնությանն, ընդհանուր առմամբ ,մասնակցել են տարբեր տարիքային խմբերի ավելի քան 30 մարզիկներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am