Մշակույթ

Հայ պատանի դերասանները մրցանակների են արժանացել Սոչիի միջազգային մրցույթում

2 րոպեի ընթերցում

Հայ պատանի դերասանները մրցանակների են արժանացել Սոչիի միջազգային մրցույթում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Մասիս քաղաքի «Նոր սերունդ» թատերական ստուդիայի սաները Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում հանդես են եկել անկախ երիտասարդ թատրոնների 9-րդ միջազգային «Պատանիների տարածություն» մրցույթ-փառատոնին: Այն անցկացվել է ապրիլի 30-ից մայիսի 13-ն ընկած ժամանակահատվածում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` միջազգային մրցույթի շրջանակում պատանիներն արժանացել են երկու հատուկ մրցանակի:

Հայ պատանիների մասնակցությունն իրադարձությանը հնարավոր է դարձել շնորհիվ «Մինորա» մշակութային կենտրոնի: «Մեր մշակութային կենտրոնն արդեն երեք տարի կազմակերպում է նկարչության, ասմունքի և թատերական արվեստի «Էտյուդ» հանրապետական մրցույթ-փառատոնը, որին մասնակցում են մանկապատանեկան խմբեր, տարբեր կենտրոնների երեխաներ: «Էտյուդի» շրջանակում մենք համագործակցում ենք տարբեր մշակութային կառույցների, փառատոների հետ: «Պատանիների տարածություն» մրցույթ-փառատոնի նախագահ Մաքսիմ Կորենի հրավերով Մասիսի թատերական ստուդիան (ղեկավար՝ Արշակ Զաքարյան) հանդես եկավ Սոչիում»,-նշում է «Մինորա» մշակութային կենտրոնի հիմնադիր և տնօրեն Ռոլանդ Ռեյը (Աբրահամյան):

Նրա խոսքով՝ մրցույթի ժյուրիի կազմում ներգրավված էին պրոֆեսիոնալ մասնագետներ տարբեր քաղաքներից, իսկ ժյուրիի նախագահն էր Կոնստանտին Ռայկինի ղեկավարած Բեմարվեստի բարձրագույն դպրոցի պրոֆեսոր ռեժիսոր Սերգեյ Շենտալինսկին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում