Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Մարդատար երկու օդանավեր են բախվել Ստամբուլի օդանավակայանում

Մարդատար երկու օդանավեր են բախվել Ստամբուլի օդանավակայանում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: "Asiana Airlines" հարավկորեական ավիաընկերության Airbus A330 ինքնաթիռը մայիսի 13-ին Ստամբուլի օդանավակայանում բախվել Է "Turkish Airlines" ընկերությանը պատկանող Airbus А321 օդանավին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ջումհուրիեթ» թերթը:

Նրա տվյալներով՝ հարավկորեական հանրանավը, որն ուղեւորվում Էր Սեուլ, թեւով դիպել Է թուրքական ինքնաթիռի պոչամասին, որն Ստամբուլի օդանավակայան Էր ժամանել Հյուսիսային Կիպրոսից: Երկու ինքնաթիռներն Էլ միջադեպից հետո հանվել են թռիչքներից եւ ուղարկվել ստուգման: Բախման պահին օդանավերում գտնվածներից ոչ ոք չի տուժել:

Պատահարի վայր Էին կանչվել հրշեջներ, որոնք կանխել են բռնկման հնարավորությունը: Միջադեպից հետո ձեռնարկվել են անվտանգության համապատասխան միջոցներ, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am