Պաշտոնական

ՀՀ նախագահը գյուղատնտեսության, սպորտի և երիտասարդության, արտակարգ իրավիճակների ու էներգետիկայի և բնական պաշարների նախարարներ է նշանակել

1 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահը գյուղատնտեսության, սպորտի և երիտասարդության, արտակարգ իրավիճակների ու էներգետիկայի և բնական պաշարների նախարարներ է նշանակել

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով՝

Լևոն Վահրադյանը նշանակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, Արթուր Խաչատրյանը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի գրասենյակից, ևս երկու հրամանագրերով նախագահն Արթուր Գրիգորյանին նշանակել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար, իսկ Հրաչյա Ռոստոմյանին՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նշանակումների մասին որոշումները կայացրել է հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում