Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Քննչական կոմիտեի վարույթում թիվ 11 դպրոցի տնօրենի նկատմամբ հարուցված քրեական գործ չկա

Քննչական կոմիտեի վարույթում թիվ 11 դպրոցի տնօրենի նկատմամբ հարուցված 
քրեական գործ չկա

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ քննչական կոմիտեի վարույթում Մոնթե Մելթոնյանի թիվ 11 դպրոցի տնօրենի նկատմամբ հարուցված քրեական գործ չկա: «Արմենպրես»-ին  այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ավելի վաղ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը տեղեկացրել էր, որ Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի նախկին տնօրեն Ռուզան Ազիզյանի նկատմամբ քրեական գործ Է հարուցվել: «Մայիսի 11-ին Երևանի Մոնթեի անվան դպրոցի նախկին տնօրեն Ռուզաննա Ազիզյանի նկատմամբ Մալաթիայի դատախազությունն արդեն քրեական գործ է հարուցել, մնաց նրան ամերիկաներից hետ բերել ու դատարանի առաջ կանգնեցնել»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Անահիտ Բախշյանը:

Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի մեծաթիվ աշակերտներ, ծնողներ, մի խումբ աշխատակիցներ բողոքի ակցիա են կազմակերպել: Նրանք պահանջում են տնօրեն Ռուզաննա Ազիզյանի հեռացումը: Տնօրենը հրաժարականի դիմումը ներկայացրել է մայիսի 5-ին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am