Արցախ

Անցնող շաբաթվա ընթացքում իրադրությունը շփման գծում եղել է հարաբերական կայուն

1 րոպեի ընթերցում

Անցնող շաբաթվա ընթացքում իրադրությունը շփման գծում եղել է հարաբերական կայուն
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Մայիսի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, ընդհանուր առմամբ, անցնող շաբաթվա ընթացքում հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1500 կրակոց:

Բացի վերոնշյալ խախտումներից, շաբաթվա ընթացքում հակառակորդի թիկունքում` հիմնականում կենտրոնացման շրջաններում, նկատվել են նաև սահմանափակ քանակությամբ տեղաշարժեր, ինչին պաշտպանության բանակի դիրքապահ անձնակազմը աչալրջորեն հետևել ու պահել է վերահսկողության ներքո:

ՊԲ-ի առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում զգոնության բարձր մակարդակով իրականացնել մարտական ծառայություն:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում