Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

ՊՊԾ գործով դատապաշտպանները հանդես են եկել պաշտպանյալների կալանքը վերացնելու վերաբերյալ միջնորդությամբ

ՊՊԾ գործով դատապաշտպանները հանդես են եկել պաշտպանյալների կալանքը 
վերացնելու վերաբերյալ միջնորդությամբ

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում դատավոր Արշակ Վարդանյանի  նախագահությամբ մայիսի 11-ին կայացավ  առանձին վարույթով քննվող ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասով քննվում են մեղադրյալներ Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի գործերը: 

Նախորդ մի քանի դատական նիստերը չէին կայացել հիմնականում ամբաստանյալների բացակայության պատճառով:

Սա դատավոր Արշակ Վարդանյանի մասնակցությամբ առաջին դատական նիստն է, քանի որ  այս գործը քննում էր դատավոր Արթուր Օհանյանը, ում լիազորությունները դադարեցվել էին:

Պաշտպանները միջնորդություն ներկայացրեցին իրենց պաշտպանյալների խափանման միջոցը որպես  կալանք կիրառելը վերացնելու վերաբերյալ և որպես խափանման միջոց կիրառել բնակավայրից ստորագրությամբ չհեռանալը: Նրանք գտնում են, որ իրենց պաշտպանյալներին կալանավորման մեջ պահելու համար չկա որևէ հիմք:

Միջնորդություն է ներկայացվել նաև Արամ Հակոբյանի նկատմամբ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ: Ինչպես նշեց նախագահող դատավորը, միջնորդությամբ փորձ է կատարվում պարզել ,արդյոք մեղադրյալի մոտ հիվանդությունները  դասվո՞ւմ են Կառավարության 2006 թվականի որոշմամբ հավելվածում ընդգրկված ծանր հիվանդությունների շարքին:

Մեղադրական կողմը դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու միջնորդությանը չառարկեց, իսկ ինչ վերաբերում է խափանման միջոցների կիրառումը փոխելու վերաբերյալ  միջնորդությանը, նրանք նշեցին, որ պետք է անփոփոխ թողնել:

Նախագահող դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ միջնորդությունների վերաբերյալ որոշում կայացնելու:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am