Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Մահացել Է ամենատարեց ամերիկուհին

Մահացել Է ամենատարեց ամերիկուհին

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 114 տարեկան հասակում մահացել Է ԱՄՆ-ի ամենատարեց բնակչուհին՝ Դելֆին Գիբսոնը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Փենսիլվանիայի նահանգապետ Թոմ Վոլֆը: 2004 թվականից երկրարակյաց կինն ապրում Էր Փենսիլվանիայի Հանթինգդոն քաղաքի զառամյալների խնամքի կենտրոնում:

«Ես խորապես վշտացած եմ Դելֆին Գիբսոնի՝ ԱՄՆ-ի բոլոր քաղաքացիներից ամենատարեցի մահվան լուրից: Նա ավելի քան 90 տարի ապրել Է Փենսիլվանիայում: Մեզ համար մեծ Է նրա կորուստը»,- գրել Է նահանգապետը Twitter-ում:

Գիբսոնը, որը ծնվել Է 1903 թվականի օգոստոսի 17-ին, Ամերիկայի ամենածեր մարդն Է դարձել 2017 թվականի փետրվարին Ադելա Դանլափի մահվան պահից: Այժմ, երկարակյացների հաստատված ցուցակի համաձայն, որը կազմել են հետազոտող-ծերաբանները, ԱՄՆ-ի ամենատարեց բնակչի կոչումն անցել Է 113-ամյա Լեսի Բրաունին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am