Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իրանի ԱԳ նախարարը կայցելի Բրյուսել՝ քննարկելու միջուկային գործարքի շուրջ ստեղծված իրադրությունը

Իրանի ԱԳ նախարարը կայցելի Բրյուսել՝ քննարկելու միջուկային գործարքի շուրջ 
ստեղծված իրադրությունը

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը մայիսի 15-ին կայցելի Բրյուսել՝ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի, ինչպես նաեւ միջուկային գործարքի մասնակից եվրոպական երկրների՝ Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի ղեկավարության հետ քննարկելու Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ միջազգային համաձայնագրի շուրջ ստեղծված իրադրությունն այն բանից հետո, երբ դրանից դուրս եկավ ԱՄՆ-ը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Kyodo ճապոնական գործակալությունը՝ հղում անելով իրանական դիվանագիտական աղբյուրի:

Նրա խոսքով՝ Բրյուսելում կայանալիք հանդիպման ընթացքում Զարիֆը միջուկային գործարքի գծով եվրոպական գործընկերներին կխնդրի դրա կատարման գործնական երաշխիքներ տալ համաձայնագրից դուրս գալու մասին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արած հայտարարությունից հետո: Զարիֆը մայիսի 10-ին հեռախոսային բանակցություններ Է վարել եվրոպացի իր գործընկերների՝ Միացյալ թագավորության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Բորիս Ջոնսոնի եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ լը Դրիանի հետ:

Նախարարները քննարկել են իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի հետագա ճակատագիրը: Կողմերը նաեւ պայմանավորվել են հանդիպումներ անցկացնել փորձագիտական ու նախարարական մակարդակով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am