Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Օգոստոս

Արցախի նախագահը շնորհավորել է Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու առթիվ

Արցախի նախագահը շնորհավորել է Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում 
ընտրվելու առթիվ

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 8-ին շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելու կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ուղերձում ասված է.

«Մեծարգո՛ պարոն Փաշինյան,

Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի բարձր ու պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

Հուսով եմ, որ Ձեր կողմից ձեւավորված կառավարությունը կշարունակի անել հնարավորը հայոց անկախ պետականության զորացման, ժողովրդի պաշտպանունակության ամրապնդման, բնակչության կենսամակարդակի բարձրացման, հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ընդլայնման ու խորացման ուղղությամբ:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ՝ ի նպաստ մեր հայրենիքի եւ հայ ժողովրդի»։




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ