Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Հայաստանում նախորդ տարի արտահանում/ՀՆԱ հարաբերակցությունը երբևէ արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է եղել

Հայաստանում նախորդ տարի արտահանում/ՀՆԱ հարաբերակցությունը երբևէ 
արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է եղել

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանից ապրանքների արտահանման աճը 2017 թվականին կազմել է 25․2 տոկոս, ինչը վերջին  6 տարվա ամենաբարձր ցուցանիշն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն ամփոփել է նախորդ տարվա գործունեության արդյունքները: 2016-ին արտահանման աճը կազմել է 20.6 տոկոս, 2015-ին՝ այս ցուցանիշը բացասական է, համեմատաբար բարձր աճ արձանագրվել է 2013-ին՝ 7.1 տոկոս։

2017-ին ապրանքների և ծառայությունների արտահանման աճն էլ կազմել է 19.7 տոկոս: Նախորդ տարի արտահանում/ՀՆԱ հարաբերակցությունը հասել է վերջին 18 տարվա ամենաբարձր մակարդակին՝ 38.1 տոկոս: Արդյունքում, գրանցվել է աննախադեպ աճ՝ 5 տոկոսային կետով՝ 2016-ի 33.1 տոկոսի համեմատ: Արտահանում/ՀՆԱ ցուցանիշը վերջին 18 տարում ամենացածրը եղել է 2008-ին՝ 15 տոկոս:

2017 թվականին Հայաստանի արտահանումը կազմել է 2 միլիարդ 242.9 մլն ԱՄՆ դոլար՝ առաջին անգամ գերազանցելով 2 միլիարդի շեմը, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 451.1 մլն ԱՄՆ դոլարով:

Հաշվետվությունն ամբողջությամբ՝ այստեղ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am