Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Հայտնի են Լիբանանի խորհրդարան անցած 5 հայ պատգամավորի անունները

Հայտնի են Լիբանանի խորհրդարան անցած 5 հայ պատգամավորի անունները

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի են Լիբանանի խորհրդարան անցած 5 հայ պատգամավորի անունները: Լիբանանում մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները դեռ ամփոփվում են, սակայն նախնական տվյալներով արդեն  պարզ է, թե հայ համայնքին հատկացրած վեց պատգամավորական աթոռից 5-ը ովքեր են զբաղեցնելու:

«Լիբանանի խորհրդարանի պատգամավոր է ընտրվել Դաշնակցությունից Հակոբ Բագրատունին, Հակոբ Թերզյանը եւ Ալեքսանդր Մաթոսյանը, ինչպես նաև Ժան Թալուզյանը, ով առաջադրվել է «Լիբանանյան ուժեր» կուսակցությունից, և Փոլա Յակուբյանը՝ առաջադրված քաղաքացիական շարժման շրջանակներից»,-«Արմենպրես»-ին տեղեկացրեց լիբանանյան «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:

Ռամկավար ազատական և Հնչակյան կուսակցությունների առաջադրած թեկնածուները չեն անցել:

Լիբանանում կայացած խորհրդարանական ընտրություններին Դաշնակցությունն առաջարկել էր 4 թեկնածու, Ռամկավար ազատական կուսակցությունը՝ 3, Հնչակյանը՝ 1: Ընտրություններն անցկացվում էին համամասնական ընտրակարգով, սակայն գործում էր նաև վարկանիշային տարբերակը, ինչը որոշակի առումով նման է հայաստանյան ընտրական մոդելին: Այս տարի առաջին անգամ հնարավորություն է տրվել տարբեր երկրներում գտնվող Լիբանանի քաղաքացիներին ևս մասնակցել քվեարկությանը:  Լիբանանի խորհրդարանում կա պատգամավորական 128 տեղ, որից  6-ը հատկացված է հայ համայնքին: Խորհրդարանական ընտրություններին մասնակցում էր 10-ից ավելի կուսակցություն:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am