Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Իրանի ԱԳ նախարարը հաստատել Է, որ Քերիի հետ քննարկել Է միջուկային գործարքի ապագան

Իրանի ԱԳ նախարարը հաստատել Է, որ Քերիի հետ քննարկել Է միջուկային գործարքի ապագան

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հաստատել Է ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպման փաստը եւ հայտնել, որ նրա հետ քննարկել Է միջուկային գործարքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ Boston Globe հրատարակությունը, վկայակոչելով մի աղբյուր, հայտնել Էր, որ Քերին՝ Բարաք Օբամայի օրոք ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ղեկավարը եւ իրանական միջուկային գործարքի շուրջ բանակցությունների մասնակիցը, ընթացիկ տարում մի քանի անգամ հանդիպում Է ունեցել Զարիֆի հետ՝ գտնելու միջուկային գործարքի լուծումը: «Նյու Յորք այցի ընթացքում ես խոսել եմ տարբեր անձանց հետ, որոնք չեն մտնում ԱՄՆ-ի կառավարության մեջ, բայց որոնք անցյալում մասնակցել են «վեցյակի» բանակցություններին… , որպեսզի նրանց հասցնեմ իրողություններն ու փաստերը»,- հայտնել Է Զարիֆը ICANA գործակալությանը:

Իրանի ԱԳ նախարարության ղեկավարի խոսքով՝ փաստն այն Է, որ Իրանը, ի տարբերություն ԱՄՆ-ի, կատարել Է միջուկային գործարքի պահանջները: Նա նաեւ հավելել Է, որ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից (ԳՀՀԾ) Վաշինգտոնի դուրս գալը կհանգեցնի ԱՄՆ-ի մեկուսացման:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am