Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Կրեմլում սկսվել Է Ռուսաստանի նախագահի պաշտոնակալության արարողությունը. Ուղիղ

Կրեմլում սկսվել Է Ռուսաստանի նախագահի պաշտոնակալության արարողությունը. Ուղիղ

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրեմլի Մեծ պալատում սկսվել Է Ռուսաստանի նախագահ ընտրված Վլադիմիր Պուտինի պաշտոնակալության հանդիսավոր արարողությունը, տեղեկացնոււմ Է «Արմենպրես»-ը: Պուտինը չորրորդ անգամ կզբաղեցնի երկրի նախագահի պաշտոնը եւ արդեն երկրորդ անգամ՝ վեց տարի ժամկետով:

Ինչպես նշում են ռուսական լրատվամիջոցները, պաշտոնակալության արարողությանն առաջին անգամ ներկա են ոչ միայն գործադիր, օրենսդիր, դատական իշխանությունների, հիմնական կրոնների ներկայացուցիչները, օտարերկրյա դիվանագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ ու լրագրողներ, այնպես Էլ Վ.Պուտինի ընտրարշավի մասնակիցներ՝ ընդամենը շուրջ 5 հազար մարդ:

Պուտինի պաշտոնակալության արարողությունը սկզբունքային փոփոխություններ չի կրել եւ կանցկացվի այն սցենարի օրինակով, որը եղել Է 2000, 2004 եւ 2008 թվականներին: ՌԴ նախագահի պաշտոնակալության արարողությունը տեղի Է ունենում Կրեմլի Մեծ պալատի երեք դահլիճներում՝ Գեորգիեւյան, Ալեքսանդրյան եւ Անդրեեւյան:

Առաջին անգամ գործի Է դրվել նաեւ Կրեմլի Մայր տաճարի հրապարակը. հրավիրվածների մի մասն այնտեղ դիտելու Է Վլադիմիր Պուտինի պաշտոնամուտը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am