Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողները 100-ից ավելի հուշահամալիր են վերականգնել Հաղթանակի օրվա կապակցությամբ

Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողները 100-ից ավելի հուշահամալիր են վերականգնել Հաղթանակի օրվա կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողները հարյուրից ավելի զինվորական հուշահամալիրներ ու հուշարձաններ են վրականգնել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 73-րդ տարեդարձի նախաշեմին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, Գյումրիի եւ Երեւանի զինվորական կայազորների տարածքում միավորման զինծառայողները հուշարձանների նորոգման ու ներկման աշխատանքներ են կատարել «Ռազմական փառք», «Պատվո բլուր», «Տանկիստ մարտիկներին», «Հրետավոր մարտիկներին» հուշահամալիրներում եւ զինվորական այլ գերեզմանատներում: Նաեւ զինվորական ավաններում ու դրանց սահմաններից դուրս կատարվել են ներկման աշխատանքներ, վերականգնվել են ռազմական տեխնիկայի պատվանդանները, բարեկարգվել Է դրանց հարակից տարածքը:

Մայիսի 9-ին Գյումրիում եւ Երեւանում կանցկացվեն հանդիսավոր միջոցառումներ՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում ՀաԷթանակի օրվան: Գյումրիի «Ռազմական փառք» եւ Երեւանի «Մայր Հայաստանի» հուշահամալիրներում կանցկացվեն տոնական հանրահավաքներ եւ Գյումրիի ու Երեւանի կայազորների ստորաբաժանումների հանդիսավոր տողաններ, զինծառայողներն ու նրանց ընտանիքների անդամները ծաղկեպսակներ ու ծաղիկներ կդնեն Անմար կրակի մոտ եւ ռուս զինվորների շիրիմներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am