Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հյուսիսային Կորեան իր ժամանակային գոտին համապատասխանեցրել է Հարավային Կորեայի ժամանակի հետ

Հյուսիսային Կորեան իր ժամանակային գոտին համապատասխանեցրել է Հարավային Կորեայի ժամանակի հետ

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախորդ շաբաթ տեղի ունեցած գագաթնաժողովից հետո Հյուսիսային Կորեան փոխել է իր ժամային գոտին՝ համապատասխանեցնելով Հարվային Կորեայի ժամանակի հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Մայիսի 4-ին՝ տեղական ժամանակով 23:30-ին երկրում 30 րոպեով առաջ են տվել ժամացույցի սլաքները: Դա առաջին գործնական քայլերից  է՝ արագացնելու երկու Կորեաների միավորումը: Մինչ այժմ Փհենյանում ժամանակը 30 րոպեով ետ է եղել Հարավային Կորեայի և Ճապոնիայի ժամանակից:

Միևնույն ժամանակ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ պայմանավորվածություն ունի՝ հանդիպելու Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ: «Մենք արդեն պայմանավորվածություն ունենք հանդիպման ժամի և տեղի վերաբերյալ»,- լրագրողների հետ զրույցում ասել է Թրամփն ու հավելել, որ բավականին լավ ակնկալիքներ ունի այդ հանդիպումից:

Թրամփը Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հետ կհանդիպի մայիսի 22-ին Սպիտակ տանը՝ քննարկելու առաջիկա հանդիպումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am