Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Իրանցի գործարարները Հայաստանում ծանոթանում են տեղի ներդրումային հնարավորություններին, մաքսային և հարկային օրենսդրությանը

Իրանցի գործարարները Հայաստանում ծանոթանում են տեղի ներդրումային 
հնարավորություններին, մաքսային և հարկային օրենսդրությանը

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանական տարբեր ընկերություններ ներկայացնող մի քանի տասնյակ գործարար Երևանում ծանոթանում է Հայաստանի ներդրումային միջավայրի առանձնահատկություններին,  մաքսային և հարկային օրենսդրությանը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Հայաստանում Իրանի դեսպանության առևտրատնտեսական բաժնի խորհրդատու Հմայակ Ավետիսյանը, Երևանում իրանական արտադրանքի ցուցահանդեսին զուգահեռ անցկացվում է նաև համաժողով, մայիսին 5-ին էլ՝ գործարար հանդիպումներ կկայանան հայ գործարարների հետ: «Համաժողովի նպատակն է իրանցի գործարարներին ծանոթացնել Հայաստանի տնտեսական վիճակին, մաքսային և հարկային օրենսդրությանը, այստեղ ընկերություններ գրանցելու հնարավորություններին»,-ասաց պաշտոնյան:

Նրա խոսքով՝  իրանական ընկերությունները հատկապես վերջին տարիներին հետաքրքրված են մեր երկրում գործունեություն ծավալելու հարցերով, դիմում են նաև Մեղրի ազատ տնտեսական գոտում աշխատելու նպատակով: «Վերջին երկու տարում բավականին մեծ հետաքրքրվածություն կա իրանցիների կողմից, գնալով Հայաստանում ավելի շատ են գրանցում կամ համատեղ ընկերություններ հիմնում, հատկապես գյուղատնտեսության, անասնաբուծության, վերամշակման ոլորտներում»,-նշեց Հմայակ Ավետիսյանը:

Նա նկատեց, որ Հայաստանն իրացի գործարարների համար հատկապես գրավիչ է ԵԱՏՄ շուկա դուրս գալու տեսանկյունից: ԵԱՏՄ-Իրան համաձայնագիրն էլ, ըստ նրա, էլ ավելի կնպաստի երկուստեք կապերի ամրապնդմանը՝ հաշվի առնելով, որ նոր արտոնյալ հնարավորություններ են ստեղծվում: Դեսպանատան ներկայացուցչի դիտարկմամբ՝ Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցած վերջին իրադարձություններն էլ կարող են նպաստել երկուստեք տնտեսական համագործակցության խորացմանը, քանի որ այս պայմաններում դրամի կայունությունը վստահություն է ներշնչում ներդրողներին:

 

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am