Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Թեհրանը չի համաձայնի միջուկային գործարքի վերանայմանը. Իրանի ԱԳ նախարար

Թեհրանը չի համաձայնի միջուկային գործարքի վերանայմանը. Իրանի ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը չի համաձայնի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի վերանայմանը, ինչը պնդում Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը հայտարարել Է տեսաուղերձում, որը մայիսի 3-ին հրապարակվել Է YouTube-ում նրա ալիքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նախարարի խոսքով՝ Թեհրանը «թույլ չի տա այն բանի վերանայում, ինչը համաձայնեցված Է տարիներ առաջ»:

«Իրանը վճռականորեն կդիամադրի ահաբեկման փորձերին, բայց եթե ԱՄՆ-ը շարունակի խախտել պայմանավորվածությունները կամ հրաժարվի համաձայնագրից, մենք կօգտվենք յուրովի պատասխան տալու մեր իրավունքից»,-ասել Է նա: Իր հերթին Մեծ Բրիտանիայում Իրանի դեսպան Համիդ Բաիդինեժադը հայտարարել Է, որ Թեհրանը կդադարեցնի իր մասնակցությունը իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին, եթե Միացյալ Նահանգները դուրս գա համաձայնագրից: Դեսպանի խոսքով՝ Թեհրանը պատասխանի մի քանի տարբերակ Է դիտարկում համաձայնագրից ԱՄՆ-ի հնարավոր դուրս գալուն: «Դա կարող Է լինել ուրանի հարստացումը, ՄԱԳԱՏԷ-ի հետ մեր համագործակցության վերաիմաստավորումը, դրանք կարող են լինել նաեւ այլ գործողություններ, որոնք ներկայում գտնվում են քննարկման փուլում»,- հավելել Է նա:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը ճիշտ չի համարում իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրից հրաժարվելը, քանի դեռ դրա այլընտրանքը չի գտնվել: «Կարծում եմ, որ ՀՀԳԾ-ն կարեւոր դիվանագիտական հաղթանակ Էր, եւ ես կարծում եմ, որ կարեւոր Է այն պահպանել, բայց ես նաեւ գտնում եմ, որ գոյություն ունեն ոլորտներ, որոնցում անհրաժեշտ Է կառուցողական երկխոսություն հաստատել, քանի որ տարածաշրջանի իրադրությունն ինձ վտանգավոր Է թվում»,-ասել Է նա:

«Եթե երբեւիցե դրան փոխարինող ավելի հաջող համաձայնագրի կնքվի, լավ կլինի, սակայն մենք չպետք Է հրաժարվենք դրանից, քանի դեռ ընդունելի այլընտրանք չունենք»,-հավելել Է Գուտերիշը: Թուրքիայի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Համի Աքսոյը հայտարարել Է, որ Անկարան շահագրգռված Է իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի պահպանմամբ, քանի որ Իրանը կատարում Է իր ստանձնած պարտավորությունները: «Մենք բավականաչափ ջանքեր ենք գործադրել այդ ճգնաժամի կարգավորման գործում: Միջուկային գործարքը, որն ստորագրվել Է Իրանի եւ «վեցյակի» կողմից, մեզ համար մեծ նշանակություն ունի: Որքան մենք տեսնում ենք, Իրանը հետեւում Է Միջուկային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հանձնարարականներին: Իսկ եթե նա դրանք հետագայում չկատարի, այդ ժամանակ կլինեն համապատասխան գործողություններ: Սա Է համաշխարհային հանրակցության դիրքորոշումը, եւ մենք այն պաշտպանում ենք»,- ասել Է Աքսոյը լրագրողներին:

Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ:

2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել Է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն Է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով: Այդ ծրագիրը նախատեսում Է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել Է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո: ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը խստիվ քննադատում Է այդ համաձայնագիրը եւ սպառնում Է դուրս գալ դրանից՝ փաստաթուղթը համարելով «վատագույն գործարքը» ԱՄՆ-ի համար:

Մինչդեռ ամերիկացիների մեծամասնությունը դեմ Է Իրանի հետ միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալուն: Դա ցույց Է տվել Morning Consult ընկերության եւ Politico թերթի անցկացրած հարցումը: Հետազոտության համաձայն՝ հարցվածների 56 տոկոսն արտահայտվել Է հօգուտ այն բանի, որ ԱՄՆ-ը մնա համաձայնագրում: Հարցման մասնակիցների միային 26 տոկոսն Է հայտարարել Է, որ չի պաշտպանում գործարքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am