Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Թուրքիայի իշխող կուսակցությունը պաշտոնապես հայտարարել է Էրդողանի թեկնածությունը նախագահի ընտրություններում առաջադրելու մասին

Թուրքիայի իշխող կուսակցությունը պաշտոնապես հայտարարել է Էրդողանի 
թեկնածությունը նախագահի ընտրություններում առաջադրելու մասին

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) խորհրդարանական խմբակցությունը պաշտոնապես որոշում է կայացրել կուսակցության առաջնորդ, գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Կուսակցությունն Էրդողանի թեկնածությունն առաջադրելու համար հավաքել է 316 հազար ստորագրություն: Խմբակցության նիստի ժամանակ այս մասին հայտնել է վարչապետ Բինալի Յըլդըրըմը:

Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը մայիսի 2-ին ևս որոշում էր ընդունել այն մասին, որ նախագահական ընտրություններում իրենց թեկնածուն Էրդողանն է:

Թուրքիայում հունիսի 24-ին տեղի կունենան արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ: Ընտրություններից հետո երկրում կառավարման խորհրդարանական համակարգից անցում կկատարվի նախագահական համակարգի:

Թուրքիայի «Լավ» կուսակցության թեկնածուն Մերալ Աքշեներն է, իսկ «Վաթան» («Հայրենիք») կուսակցության թեկնածուն՝ կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքը: Կուսակցություններն արդեն պաշտոնապես դիմել են Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am