Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Աքշեները պաշտոնապես դիմել է Թուրքիայի նախագահական ընտրություններում իր թեկնածության գրանցման համար

Աքշեները պաշտոնապես դիմել է Թուրքիայի նախագահական ընտրություններում իր 
թեկնածության գրանցման համար

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի «Լավ» կուսակցության նախագահ Մերալ Աքշեներն նախագահական ընտրություններում իր թեկնածության գրանցման նպատակով մայիսի 2-ին պաշտոնապես դիմում է ներկայացրել Բարձրագույն ընտրական հանձնաժողովին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Կուսակիցների հետ հանձնաժողով եկած Աքշեները հայտնել է, որ հավաքել է ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու համար անհրաժեշտ 100 հազար ստորագրությունը:

Առաջինը պաշտոնապես մայիսի 1-ին նախագահի թեկնածու առաջադրել է «Վաթան» («Հայրենիք») կուսակցությունը՝ որպես թեկնածու ներկայացնելով կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքին: Մայիսի 2-ին ակնկալվում է, որ Բարձրագույն ընտրական հանձնաժողով պաշտոնապես կդիմի նաև «Սաադեթ» («Երջանկություն») կուսակցությունը՝ առաջադրելով իր ղեկավար Թեմել Քարամոլլաօղլուին:

Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը թեպետ պաշտոնապես դեռևս դիմում չի ներկայացրել, սակայն հայտնի է, որ դրա թեկնածուն իշխող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է: Նրա թեկնածությանը սատարելու մասին հայտարարել է «Ազգայնական շարժում» կուսակցությունը:

Դեռևս հայտնի չէ, թե նախագահական ընտրություններում ում է առաջադրելու հիմնական ընդդիմադիր քաղաքական ուժը՝ քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը:

Թուրքիայում հունիսի 24-ին տեղի կունենան արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ: Ընտրություններից հետո երկրում կառավարման խորհրդարանական համակարգից անցում կկատարվի նախագահական համակարգի:

Թուրքիայի քաղաքական ասպարեզում միայն վերջերս՝ 2017 թվականի հոկտեմբերին հայտնված «Լավ» կուսակցությունը խոստանում է անակնկալներ մատուցել առաջիկա ընտրություններում: Ներկայում Էրդողանի ղեկավարած քաղաքական ուժի հետ համագործակցող «Ազգայնական շարժում» կուսակցության նախկին անդամ, նախկինում երկրի ներքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցրած Մերալ Աքշեներն ակնկալվում է, որ նախագահական ընտրություններում կլինի Էրդողանի հիմնական մրցակիցը: Ընդ որում, նա կլինի առաջին կին թեկնածուն, ով կմրցի նրա դեմ: Էրդողանին լուրջ մրցակցություն ցույց տալու հնարավորության մասին են խոսում մինչ այժմ արված սոցհարցումների արդյունքները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am