Սպորտ

Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը կրկին ոսկե մեդալ է նվաճել 

1 րոպեի ընթերցում

Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը կրկին ոսկե մեդալ է նվաճել 

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեծանվասպորտի Հայաստանի հավաքականի անդամ Էդգար Ստեփանյանը կրկին հաջող ելույթներ է ունեցել ԱՄՆ-ում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ստեփանյանը մասնակցել է «Dana Point Grand Prix»-ին: Հայ հեծանվորդը «Velo Pasadena Racing»-ի թիմում գրավել է առաջին տեղը:

Էդգար Ստեփանյանը մեկ տարով պայմանագիր ունի «Velo Pasadena Racing»-ի հետ: Սա Ստեփանյանի երկրորդ մեդալն էր ԱՄՆ-ում: Մինչ այս հայ հեծանվորդը «Ontario Race Series» մրցաշարում ևս արժանացել էր ոսկե մեդալի:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում