Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը քվեարկել է Նիկոլ Փաշինյանի օգտին

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը քվեարկել է Նիկոլ Փաշինյանի 
օգտին

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը կողմ է քվեարկել վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի կայքում նիստերի արձանագրության բաժնում հրապարակվել են անհատական քվեարկության արդյունքները, որից պարզ է դառնում, որ Ցոլակյանը կողմ է քվեարկել Փաշինյանի թեկնածությանը:

«Ես քվեարկել եմ ժողովրդի թեկնածուի օգտին՝ իմ խղճի թելադրանքով»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Ցոլակյանը։

Նիստից բացակայել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգոր Ավալյանը, ով մամուլում շրջանառվող լուրերի համաձայն վայր է դրել պատգամավորական մանդատը:

Փաշինյանի օգտին կողմ են քվեարկել ՀՅԴ և «Ծառուկյան» խմբակցությունները: ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը ավելի վաղ հայտարարել էր, որ չի մասնակցելու քվեարկությանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am