Սպորտ

Մոսկվայի «Արարատ»-ը դարձել է Ռուսաստանի Երկրորդ դիվիզիոնի «Կենտրոն» գոտու մրցաշարի հաղթող

1 րոպեի ընթերցում

Մոսկվայի «Արարատ»-ը դարձել է Ռուսաստանի Երկրորդ դիվիզիոնի «Կենտրոն» գոտու մրցաշարի հաղթող

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբը ժամանակից շուտ նվաճեց Ռուսաստանի Երկրորդ դիվիզիոնի առաջնության «Կենտրոն» գոտու մրցաշարի հաղթողի կոչումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանի առաջնության Երկրորդ դիվիզիոնի առաջնության «Կենտրոն» գոտու 21-րդ տուրում «Արարատ»-ը ոչ-ոքի՝ 1:1 խաղաց Սարատովը ներկայացնող «Սոկոլ»-ի հետ: Մրցաշարի ավարտից 5 տուր առաջ «Արարատ»-ն անհասանելի դարձավ երկրորդ տեղում ընթացող «Ռյազան»-ի համար և նվաճեց հաղթողի կոչումը:

«Արարատ»-ը 21 տուրերի ընթացում հաղթել է 17 խաղում և 4 հանդիպում ավարտել է ոչ-ոքի արդյունքով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում