Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

2018 թվականի առաջին եռամսյակում արձանագրված դրական ցուցանիշները պետք է պահպանվեն. Կարեն Կարապետյան

2018 թվականի առաջին եռամսյակում արձանագրված դրական ցուցանիշները պետք է 
պահպանվեն. Կարեն Կարապետյան

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը կառավարության նիստում հայտարարել է, որ 2018 թվականի առաջին եռամսյակում արձանագրված դրական ցուցանիշները պետք է պահպանվեն և կատարելագործվեն։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Կարեն Կարապետյանը հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների պաշտոնակատարներին, ինչպես նաև մարզպետներին հանձնարարել է հետևողական շարունակել աշխատանքները և պահպանել կառավարության բնականոն գործունեության ռեժիմը:

«Հատուկ ուշադրություն ենք դարձնում դրան, ճիշտ է գիտեմ, որ այդպես էլ եղել է, այս պահին հատուկ ուշադրություն և բնականոն ռեժիմի ենք անցնում»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը: 

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է 10,6 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ:  

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am