Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Գործարքից ԱՄՆ-ի դուրս գալու դեպքում Իրանը կվերսկսի միջուկային օբյեկտների աշխատանքը

Գործարքից ԱՄՆ-ի դուրս գալու դեպքում Իրանը կվերսկսի միջուկային օբյեկտների աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալու դեպքում Իրանը կվերսկսի ավելի վաղ կանգնեցված միջուկային օբյեկտների աշխատանքը: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, հայտարարել Է Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք մեր միջուկային օբյեկտների աշխատանքը կվերականգնենք մինչեւ ակտիվության այն մակարդակ, որը եղել Է մինչեւ (Իրանի միջուկային ծրագրի շուրջ) պայմանավորվածությունների ձեռքբերումը»,- պատասխանել Է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին լրագրողների այն հարցին, թե Իրանի ազգային անվտանգության վրա ինչպես կանդրադառնա միջուկային գործարքից ԱՄՆ-ի հնարավոր դուրս գալը: Արծարծելով իրանական միջուկային ծրագրի շուրջ գործարքից ԱՄՆ-ի հնարավոր դուրս գալու թեման՝ Շամխանին նշել Է, որ Թեհրանը սովոր Է այդօրինակ ճնշմանը: «Դա կազդի ամբողջ միջազգային անվտանգության վրա»,- հավելել Է նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am