Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Երկու անձ է տեղափոխվել Երևանի «Կիլիկիա» ավտոկայանի մոտակայքում ՃՏՊ-ն դի տեղի է ունեցած ավտովթարի հետևանքով

Երկու անձ է տեղափոխվել Երևանի «Կիլիկիա» ավտոկայանի մոտակայքում ՃՏՊ-ն դի 
տեղի է ունեցած ավտովթարի հետևանքով

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության  «911» ծառայությունն ապրիլի 23-ին, ժամը 18:29-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում՝ «Կիլիկիա» ավտոկայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ՀՀ ԱԻՆ ՓԾ Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ բախվել են «Hyundai Sonata» մակնիշի (վարորդը՝ Ա. Հ.), «Opel Astra G» մակնիշի (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) և «Opel Astra G» մակնիշի (վարորդը՝ Ա. Հ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը՝ Լ. Հ., հոսպիտալացվել են:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և տուժածներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am