Երկու անձ է տեղափոխվել Երևանի «Կիլիկիա» ավտոկայանի մոտակայքում ՃՏՊ-ն դի տեղի է ունեցած ավտովթարի հետևանքով

Armenpress 21:57, 24 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության  «911» ծառայությունն ապրիլի 23-ին, ժամը 18:29-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում՝ «Կիլիկիա» ավտոկայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ՀՀ ԱԻՆ ՓԾ Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ բախվել են «Hyundai Sonata» մակնիշի (վարորդը՝ Ա. Հ.), «Opel Astra G» մակնիշի (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) և «Opel Astra G» մակնիշի (վարորդը՝ Ա. Հ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը՝ Լ. Հ., հոսպիտալացվել են:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և տուժածներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am