Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԵՄ-ն աջակցում է Հայաստանում ստեղծված իրավիճակին երկխոսության միջոցով լուծում տալու ջանքերին

ԵՄ-ն աջակցում է Հայաստանում ստեղծված իրավիճակին երկխոսության միջոցով 
լուծում տալու ջանքերին

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, խոսելով Հայաստանում վերջին օրերի իրադարձությունների մասին, ասաց՝ դրանք ցույց տվեցին, որ հայերի համար կարևոր արժեքները Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի հենքն են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման կարծիք հայտնեց լրագրողների հետ զրույցում:

«Մենք աջակցում ենք այն բոլոր ջանքերին, որոնք ուղղված են երկխոսության միջոցով այս ներքին քաղաքական ճգնաժամին խոհեմ լուծու տալուն: Եվրամիությունը կաջակցի ժողովրդավարության ամրապնդմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, արդարադատությանը, օրենքի գերակայությանը»,-ասաց Սվիտալսկին:

Նրա հավաստմամբ՝ ԵՄ-ն Հայաստանի և հայերի հետ կլինի ողջ ընթացքում: Հարցին՝ թե ինչ ազդեցություն կունենան վերջին իրադարձությունները Հայաստան-ԵՄ համաձայնագրի իրականացման գործընթացի վրա, Սվիտալսկին պատասխանեց՝ ԵՄ-ն հավատում է, որ մենք ունենք շատ հավակնոտ օրակարգ և շարունակելու ենք աշխատել այդ համաձայնագրի իրականացման ուղղությամբ: «Այս իրադարձությունները ցույց տվեցին, որ հենց այն արժեքները, որոնք կարևոր են հայերի համար, կազմում են Հայաստան-ԵՄ համաձայնագրի հենքը: Մենք կաշխատենք Հայաստանի հետ այս համաձայնագրի իրականացման ուղղությամբ ավելի ջանասիրաբար և եռանդով, քան նախկինում»,-եզրափակեց նա:

Սերժ Սարգսյանը ապրիլի 23-ին հրաժարական է ներկայացրել ՀՀ վարչապետի պաշտոնից: ՀՀ վարչապետի լիազորությունների կատարման անհնարինության դեպքում վարչապետին փոխարինում է առաջին փոխվարչապետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am