Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

ԱՄՆ-ը ձգտում է «իրադարձությունների ազնիվ ու շիտակ ճանաչման». դեսպան Միլսը Հայոց ցեղասպանության դատապարտման մասին

 ԱՄՆ-ը ձգտում է «իրադարձությունների ազնիվ ու շիտակ ճանաչման». դեսպան Միլսը 
Հայոց ցեղասպանության դատապարտման մասին

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգերի կառավարությունն ու ժողովուրդը չեն մոռանում Օսմանյան կասրությունում զոհ գնացած 1.5 միլիոն հայերին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը:

«Ես այսօր այստեղ եմ Ամերիկայի ժողովրդի անունից, հարգանքի տուրք մատուցելու այն մարդկանց, ովքեր իրենց կյանքը կորցրին 20-րդ դարում տեղի ունեցած վատթարագույն վայրագություններից մեկի ժամանակ: Միացյալ Նահանգների կառավարությունն ու ժողովուրդը չեն մոռանում այն մեկուկես միլիոն հայերին, ովքեր Օսմանյան  կայսրությունում զոհ գնացին կոտորածներին»,-ասաց ԱՄՆ դեսպանը։

Նրա խոսքով՝ իրենք հիշում են նաև այն մարդկանց, ովքեր օգնել են տուժածներին, նպաստել են Հայաստանի ապագայի կերտմանը: Դեսպան Միլսը հիշատակեց նաև այն հայերին, ովքեր հանգրվան են գտել Միացյալ Նահանգներում և իրենց ներդրումն ու վաստակն ունեցել Ամերիկայի կյանքում:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին՝ Ռիչարդ Միլսը նշեց, որ իրենք ձգտում են ու ջանք գործադրում՝ հանուն «իրադարձությունների ազնիվ ու շիտակ ճանաչման»: «Այդ շիտակ ճանաչումը կարող է հաշտություն բերել բոլոր կողմերի համար»,-հայտնեց դեսպանը:

Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացվել է 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն է: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցը: Հայ ժողովուրդը, երկրի բարձրաստիճան պաշտոնյաներն ու Հայաստան ժամանած հյուրերը ապրիլի 24-ին գալիս են Ծիծեռնակաբերդի բարձունք՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am