Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Շվեդիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառում կլինի. բանախոսներից է թուրք պատմաբան Աքչամը

Շվեդիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառում կլինի. 
բանախոսներից է թուրք պատմաբան Աքչամը

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայի խորհրդարանում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանությանը նվիրված հիշատակի արարողություն կանցկացվի: Միջոցառմանը ելույթ կունենա հայտնի թուրք պատմաբան Թաներ Աքչամը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Աքչամը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

«Այսօր ապրիլի 24-ն է՝մարդկության պատմության ամենակարևոր զանգվածային կոտորածներից մեկի՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը: Շվեդիայի խորհրդարանն պաշտոնական հիշատակի արարողություն է կազմակերպում, որի բանախոսներից մեկն եմ լինելու:Խոսելու եմ թուրքական ժխտողականության վերաբերյալ»,- նշել է Աքչամը:

Նա ընդգծել է՝ ելույթում իր հիմնական թեզը լինելու է այն, որ ժխտողականությունը կառուցվածքային բնույթ ունի, այն ամենևին չի սահմանափակվում 1915 թվականով, մեր օրերում այդ նույն ժխտողականությունը քրդերի նկատմամբ տարվող քաղաքականության հիմնական տարրն է:  

«Այդ ժխտողականությունը պետք է համեմատվի ապարտեիդի հետ: Քանի դեռ ճիշտ դիրքորոշում չի ցուցաբերվել 1915-ի նկատմամբ, քրդական հարցում ժողովրդավարական մոտեցում չի կարող լինել: Մեծ կոտորածի զոհերի հիշատակին խոնարհվելու իմաստն էլ հենց սրանում է»,- գրել է թուրք պատմաբանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am