Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

10 զոհ Տորոնտոյում. հետիոտներին վրաերթի ենթարկած վարորդը Ալեք Մինասյանն է

10 զոհ Տորոնտոյում. հետիոտներին վրաերթի ենթարկած վարորդը Ալեք Մինասյանն է

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի Տորոնտո քաղաքում հետիոտների վրա ֆուրգոնի վրաերթը կարող Է ահաբեկչական գործողություն լինել, բայց հետաքննությունն այժմ քննում Է բոլոր վարկածները: Ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, ապրիլի 23-ին այս մասին հայտնել Է քաղաքի ոստիկանության պետ Մարկ Սանդերսը մամուլի ասուլիսի ընթացքում, որը հեռարձակել են Կանադայի ազգային հեռուստաալիքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Մենք ոչինչ չենք բացառում, բայց նկատի առնելով այն, ինչ մենք այժմ ունենք, դեռեւս վաղ Է եզրակացություններ անել: Հետաքննությունը շարունակվում Է: Մենք փորձում ենք պարզել շարժառիթները»,- հայտարարել Է նա՝ պատասխանելով ահաբեկչական գործողության հնարավորության վերաբերյալ հարցին: Ըստ որում ոստիկանության պետը նշել Է, որ «այս ակցիան վաղօրոք նախապատրաստվածի տեսք ունի»:

Սանդերսը նաեւ հայտնել Է, որ ձերբակալված վարորդի հետ, որը Ռիչմոնդի 25-ամյա բնակիչ Ալեք Մինասյանն Է, այժմ աշխատում են քննիչները, նա հրաժարվել Է որեւիցե մանրամասնություն հայտնել: Վրաերթի հետեւանքով 10 մարդ զոհվել Է, եւս 15-ը վիրավորվել:

Ոստիկանության պետը ճշտել Է, որ արտակարգ պատահարը տեղի Է ունեցել ապրիլի 23-ին տեղական ժամանակով 13:26-ին (Երեւանի ժամանակով 21:26-ին) Տորոնտոյի հյուսիսային մասի Յանգ փողոցում: Ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել Է ոստիկանության կողմից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am