Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հանրապետության հրապարակի հանրահավաքին մասնակցող 36-ամյա տղամարդ է մահացել

Հանրապետության հրապարակի հանրահավաքին մասնակցող 36-ամյա տղամարդ է մահացել

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության հրապարակում ապրիլի 23-ին տեղի ունեցող հանրահավաքի ընթացքում 1 տղա երեխա ուշագնացության հետևանքով ակնակապի շրջանում վնասվածք է ստացել։

Հրապարակում հերթապահող շտապօգնության բրիգադը տեղում առաջին օգնություն ցուցաբերելուց հետո շտապօգնության մեկ այլ մեքենայով կազմակերպել է երեխայի հոսպիտալացումը մանկական բժշկական կենտրոն։ Նրան ամբուլատոր պայմաններում անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո դուրս են գրել։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, հանրահավաքին մասնակցող 36-ամյա տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել։ Սրտի արատ ունեցող քաղաքացու ինքնազգացողության վատացումից հետո մոտակա հիվանդանոց տեղափոխելու ընթացքում, ինչպես նաև կլինիկայում սրտի աշխատանքի վերականգնման նպատակով իրականացված անհրաժեշտ միջամտությունները ցանկալի արդյունք չեն տվել։ Նշենք, որ ապրիլի 23֊ին, ժամը 21.30-ի դրությամբ Երևանի հիվանդանոցներում բուժում է ստանում հանրահավաքների ընթացքում տուժած 7 քաղաքացի։ Նրանցից 4-ն ընդունվել է այսօր։ Բոլոր տուժածները ստանում են անհրաժեշտ բուժում, գտնվում են բժիշկների հոգատար հսկողության ներքո։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am