Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կոսովոյի խորհրդարանի խոսնակը ներկայացրել Է Սերբիայի հետ բանակցությունների ծրագիրը

Կոսովոյի խորհրդարանի խոսնակը ներկայացրել Է Սերբիայի հետ բանակցությունների ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոսովոյի խորհրդարանի նախագահ Քադրի Վեսելին ապրիլի 23-ին պատգամավորներին Է ներկայացրել Բրյուսելում Սերբիայի իշխանությունների հետ հետագա բանակցությունների ծրագիրը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Կոսովոյի Ռադիոն եւ հեռուստատեսությունը:

Կոսովոյի Դեմոկրատական կուսակցության առաջնորդը եւ խորհրդարանի նախագահն իր փաստաթուղթը նվիրել Է ոչ միայն Պրիշտինայի եւ Բելգրադի հարաբերություններին, այլեւ բուն Կոսովոյում քաղաքական ուժերի միջեւ «քաղաքական փոխհամաձայնության հասնելուն»: «Կարեւորագույն հարցերի թվում, որոնք համարում եմ հիմնականը սույն ծրագրում, եւ որոնց համար անհրաժեշտ Է փոխհամաձայնություն եւ համապետական մոտեցման ձեւավորում. երկխոսություն Սերբիայի հետ, սերբական մեծամասնության հետ մունիցիպալիտետների Ասոցիացիայի (Հարնակցության – խմբ.) ձեւավորում, Կոսովոյի բանակի ստեղծում, եվրոպական ինտեգրացման ուղի եւ ընտրությունների բարենորոգում»,- մեջբերում Է հեռուստաալիքը Վեսելիի խոսքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am