Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Տվյալների արտահոսի համաշխարհային ծավալն աճել Է 4,2 անգամ

Տվյալների արտահոսի համաշխարհային ծավալն աճել Է 4,2 անգամ

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2017 թվականին տեղեկատվության եւ վարկաբեկիչ տվյալների արտահոսերի համաշխարհային ծավալը 2016 թվականի համեմատությամբ աճել Է 4,2 անգամ՝ մինչեւ 13,3 միլիարդ գրառում: Այդ մասին, ինչպես հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը, ասված Է InfoWatch-ի հետազոտության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մեկ տարում արձանագրվել Է տվյալների արտահոսի 2,13 հազար դեպք՝ 37 տոկոսով ավելի 2016 թվականի ցուցանիշից: InfoWatch-ում նշում են, որ գողացված տվյալների 99 տոկոսը բաժին Է ընկնում 39 մեգաարտահոսերին՝ յուրաքանչյուրը 10 միլիոն գրառում ծավալով: Մեկ տարում այդ արտահոսերի թիվը կրճատվել Է 12 տոկոսով, մինչդեռ մեկ մեգաարտահոսի հաշվով վարկաբեկիչ գրառումների ծավալը մեծացել Է գրեթե 5 անգամ (մինչեւ 336 միլիոն գրառում):

2017 թվականին անձնական տվյալների արտահոսերի բաժինը կազմել Է դրանց ընդհանուր ծավալի 64,8 տոկոսը, վճարային տեղեկավտությանը՝ 21,1 տոկոսը, առեւտրային գաղտնիքինը՝ 8 տոկոսը, պետական գաղտնիքինը՝ 6,1 տոկոսը: Անցյալ տարի տվյալների արտահոսի հիմնական ուղին 70 տոկոսով եղել Է Համացանցը (բրաուզերներ, ամպային ծառայություններ), արտահոսերի եւս 13,3 տոկոսը տեղի Է ունեցել Էլեկտրոնային փոստի միջոցով: Աշխարհում անձնական շահի կորզման համար վարկաբեկիչ տեղեկատվության հետագա օգտագործմամբ արտահոսերի բաժինն աճել Է մինչեւ 11 տոկոս, նշում են InfoWatch-ի փորձագետները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am