Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Աղբյուր Սերոբի փողոցի թիվ 6 շենքի տանիքում ական է հայտնաբերվել

Աղբյուր Սերոբի փողոցի թիվ 6 շենքի տանիքում ական է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «911» ծառայությանն ապրիլի 23-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աղբյուր Սերոբի փողոցի թիվ 6 շենքի տանիքում հայտնաբերվել է ական:

 Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, արտակարգ իրավիճակների արձագանքման և Քաղաքացիական պաշտպանության վարչության ինժեներասակրավորական խմբերը:

Պարզվել է, որ երկհարկանի շենքի տանիքում հայտնաբերվել է «МОН – 100» տեսակի ուսումնական առանց պայթուցիչի ական։

Մինչ այդ փրկարարները տարհանել են 3 բնակչի և սահմանազատել տարածքը։ Սակրավորներն ականը տեղափոխել են անվտանգ տարածք։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am